National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.11.2022
Համաչափ տուգանքի մեխանիզմներ թերլցումների դեպքերում
1 / 3

Գազալցակայաններում եւ բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում առաջարկվել է սահմանել համաչափ տուգանքի մեխանիզմներ: Պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում:

Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կընձեռվի իրականացնել սպառողների իրավունքների անհրաժեշտ մակարդակով պաշտպանություն, ինչպես նաեւ կբարձրացվի տնտեսվարողների գործունեության թափանցիկության մակարդակը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկվել է ՀՀ չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո կրկին իրականացված ստուգմամբ չկատարելու դեպքերում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի իրացման շրջանառության 1 տոկոսի չափով: Սպառողները կկարողանան լցակայանից օգտվելիս QR կոդերի միջոցով մուտք գործել համակարգ եւ ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը, որի արդյունքում սպառողները կտիրապետեն լցակայանների գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը: Կատարվել են նաեւ խմբագրական փոփոխություններ:

Լրամշակված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am